Monday, June 4, 2012

Մանկավարժական խորհրդի նիստ N9


31/05/2012

Օրակարգում

1.   120 -200 ժամ բացակայություն ունեցող աշակերտների քննությունների արդյունքների ամփոփում
2.      5-8 –րդ դասարանների աշակերտների հաջորդ դասարան փոխադրելու, 10-11–րդ դասարանների աշակերտներին  փոխադրական քննություններին թույլ տալու, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին պետական ավարտական քննություններին թույլ տալու հարցը
3.      Տարեկանում անբավարար գնահատականններ ունեցող աշակերտներին ամառային առաջադրանքներ տալու հարցը
4.      Դպրոցում դասղեկների և ՄԿՈՒ հաշվետվությունը

Մանկավարժական խորհրդի նիստ N8


21/05/2012


Օրակարգում`    



  1. Դպրոցում 2011-2012 ուստարվա ուսումնական պարապմունքների ավարտի մասին:
  2. 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում համապատասխանաբար գիտելիքների ստուգում, փոխադրական, ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման մասին:

Thursday, May 3, 2012

Մանկավարժական խորհրդի նիստ N7


Օրակարգում`    
                       
1.      Ներդպրոցական վերահսկողության արդյունքները
2.      Դասղեկի ժամերի վերահսկողություն
3.      Կիսամյակային ամփոփիչ աշխատանքների կազմակերպում
4.      120 և ավելի ժամ բացակայություններ ունեցող աշակերտների քննությունների առարկաների որոշում
5.      Փոխադրական և ավարտական ֆիզկուլտուրա առարկայի քննությունների ցանկի որոշում և փոխադրական քննությունների հարցաշարերի կառուցվածքի որոշում
6.      Հեռավար ուսուցման կազմակերպման մասին հաշվետվություն
7.      Հաշվետվություն կատարված միջոցառումների մասին

Thursday, April 26, 2012

Միջոցառում նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ ամյակին

Ապրիլի 25-ին թիվ 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ ամյակին նվիրված: Միջոցառման ընթացքում 11-րդ աշակերտները ներկայացրին իրենց պատրաստած գործնական աշխատանքները ինչպես նաև ֆիլմ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին:

















Հովսեփ Օրբելի - Բաց դաս 10-րդ դասարան

Հովսեփ Օրբելի
View more presentations from sargis_1979.

Բաց դաս 10-րդ դասարան
Դասարան` 10-5
Թեման` Հովսեփ Օրբելի
Դասի նպատակը` Սովորեցնել աշակերտներին Հ. Օրբելու գործունեությունը
Դասի խնդիրները`1.Ինչպիսի ընտանիքում է մեծացել Հ. Օրբելին
                             2.Որպես հնագետ ինչ աշխատանքներ է կատարել Օրբելին
                             3.Երբ և որտեղ է Օրբելին զբաղեցրել ղեկավար պաշտոններ
Օգտագործվող հնարներ` մտագրոհ, կառուսել,վենի դիագրամ, խմբային աշխատանք
Դասի տևողությունը`45 րոպե
Դասի ընթացքը
Քայլ 1-ին
Սկզբում մտագրոհի միջոցով պարզել,թե ինչ գիտեն աշակերտները Օրբելու մասին,և հնչած կարծիքները ուսուցիչը գրում է պաստառի վրա:
Քայլ 2-րդ
Պատրաստել պրեզենտացիա,որտեղ ներկայացված կլինի Օրբելին որպես մարդ,անհատ,ընտանիքը,որտեղ նա ծնվել ու մեծացել է,անդրադառնալ եղբայրներին:
Քայլ 3-րդ
Նախօրոք խմբերի բաժանված(5 խումբ,յուրաքանչյուրում 6 աշակերտ)երեխաներին տալ պապրաստի նյութը.3 խմբերին <<Օրբելին որպես գիտնական>>,մյուս 3 խմբերին`<<Օրբելին որպես ղեկավար>> վերնագրերով:Աշակերտներին հատկացնել ժամանակ`նոր նյութին ծանոթանալու համար:Այնուհետև ուսուցիչները հանձնարարում են թղթերի վրա գրել կարևոր իրադարձությունները,որից հետո փոխանակվում են թղթերը:Աշխատանքն ավարտելուց հետո աշակերտները գրատախտակի վրա փակցնում են իրենց թղթերը,ինչից հետո խմբերից մեկական աշակերտ կանգնում է իր խմբի պատրաստած թղթի մոտ և իրար լրացնելով ասում են, թե ինչ են գրել:
Քայլ 4-րդ
Վերջում ավարտել քայլ 1-ինով. ուսուցիչը նորից հարցնում է,թե աշակերտնեռն ինչ գիտեն Օրբելիի մասին:Հնչած կարծիքները գրվում են պաստառի վրա,որիցէլ պարզ գդառնա աշակերտների սովորած նոր գիտելիքները: