Thursday, April 26, 2012

Հովսեփ Օրբելի - Բաց դաս 10-րդ դասարան

Հովսեփ Օրբելի
View more presentations from sargis_1979.

Բաց դաս 10-րդ դասարան
Դասարան` 10-5
Թեման` Հովսեփ Օրբելի
Դասի նպատակը` Սովորեցնել աշակերտներին Հ. Օրբելու գործունեությունը
Դասի խնդիրները`1.Ինչպիսի ընտանիքում է մեծացել Հ. Օրբելին
                             2.Որպես հնագետ ինչ աշխատանքներ է կատարել Օրբելին
                             3.Երբ և որտեղ է Օրբելին զբաղեցրել ղեկավար պաշտոններ
Օգտագործվող հնարներ` մտագրոհ, կառուսել,վենի դիագրամ, խմբային աշխատանք
Դասի տևողությունը`45 րոպե
Դասի ընթացքը
Քայլ 1-ին
Սկզբում մտագրոհի միջոցով պարզել,թե ինչ գիտեն աշակերտները Օրբելու մասին,և հնչած կարծիքները ուսուցիչը գրում է պաստառի վրա:
Քայլ 2-րդ
Պատրաստել պրեզենտացիա,որտեղ ներկայացված կլինի Օրբելին որպես մարդ,անհատ,ընտանիքը,որտեղ նա ծնվել ու մեծացել է,անդրադառնալ եղբայրներին:
Քայլ 3-րդ
Նախօրոք խմբերի բաժանված(5 խումբ,յուրաքանչյուրում 6 աշակերտ)երեխաներին տալ պապրաստի նյութը.3 խմբերին <<Օրբելին որպես գիտնական>>,մյուս 3 խմբերին`<<Օրբելին որպես ղեկավար>> վերնագրերով:Աշակերտներին հատկացնել ժամանակ`նոր նյութին ծանոթանալու համար:Այնուհետև ուսուցիչները հանձնարարում են թղթերի վրա գրել կարևոր իրադարձությունները,որից հետո փոխանակվում են թղթերը:Աշխատանքն ավարտելուց հետո աշակերտները գրատախտակի վրա փակցնում են իրենց թղթերը,ինչից հետո խմբերից մեկական աշակերտ կանգնում է իր խմբի պատրաստած թղթի մոտ և իրար լրացնելով ասում են, թե ինչ են գրել:
Քայլ 4-րդ
Վերջում ավարտել քայլ 1-ինով. ուսուցիչը նորից հարցնում է,թե աշակերտնեռն ինչ գիտեն Օրբելիի մասին:Հնչած կարծիքները գրվում են պաստառի վրա,որիցէլ պարզ գդառնա աշակերտների սովորած նոր գիտելիքները:











1 comment:

  1. Բավական լավ և ուսանելի դաս էր :Կարծում եմ և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները շատ մանրամասներ իմացան Հ.Օրբելու մասին

    ReplyDelete