Tuesday, October 4, 2011

Անկախության քսանամյակ

Սույն թվականի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ դասղեկների խորհրդակցություն: Ներկայացվեց Հայաստանի Հանրապետության անկախության 20- ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման ձևը և ժամանակը :

1.Ձևավորում են տաղավար «Հայաստանի Հանրապետությունը և նրա խորհրդանիշները» խորագրով: Ներկայացնում են Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների այլընտրանքային տարբերակները և այն ամենը ինչով Հայաստանը ներկայանում է աշխարհին:
2.Երգ նվիրված Հայաստանին:

Միջոցառմանը մասնակցում են 5-ից 12-րդ դասարանները :Միջոցառման ժամանակը ընտրվեց սեպտեմբերի 20-ը: Միջոցառմանը հրավիրված էին
Նոր-Նորքի կրթության և մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Մ. Խուրշուդյանը
Save the Children միջազգային կազմակերպության ծրագրերի ազգային ղեկավար Ա.Գևորգյանը
Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչ գնդապետ Մ.Խաչատրյանը
Ս.Սարգիս եկեղեցու քահանա տեր Նորայրը: Հրավիրված հյուրերը հանդես եկսն նաև հանձնաժողովի կազմում:

Աշակերտները մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ մասնակցեցին միջոցառմանը:

Նախապատրաստում են տաղավարները






No comments:

Post a Comment