Wednesday, February 8, 2012

Փետրվարի 7-ը  ապահով համացանցի միջազգային օրն է, ինչի կապակցությամբ «Վորլդ Վիժն Հայաստանը», «Հայ  օգնության  ֆոնդը» եւ «Մայքրոսոֆթ» ընկերությունը` կազմակերպեցին համատեղ միջոցառում` «Բացահայտիր վիրտուալ աշխարհը… ԱՊԱՀՈՎ» խորագրով:
Միջոցառմանը ներկա էին  երեխաներ,  ուսոցիչներ,  հյուրեր,  ԶԼՄ  ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի պատասխանատու Ոսկան Ղազարյանն  ներկայացրեց «Անվտանգ համացանց»  կայքը.  www.safe.am : Կայքում երեխաները  կարող են ուղարկել հաղորդագրություն եւ ահազանգել ինտերնետի միջոցով ստացված սպառնալից կամ անհանգստացնող հաղորդագրությունների մասին, ինչպես  նաև  ինտերնետից կամ բջջային հեռախոսից օգտվելիս ապօրինի կամ անհանգստացնող միջադեպի դեպքում  կարելի է դիմել երեխաների պաշտպանության շուրջօրյա «թեժ գիծ» ծառայությանը` 080061111 անվճար հեռախոսահամարով: Տեղի ունեցավ  «Համացանցից  անվտանգ  օգտվելու  միջոցներ»  թեմայով  բաց  քննարկում,  «Անվտանգ  համացանց»  թեմայով բանավեճ:
         Ինտերնետը  տեղեկատվությամբ ու  զվարճանքներով  լի  աշխարհ  է, սակայն  այն   ունի  թաքնված   վտանգներ: Այս  խորհուրդները  կօգնեն  պաշտպանված  լինել  ինտերնետի  հետաքրքրաշարժ  աշխարհը  բացահայտելու  ընթացքում:
Մշտապե´ս
  •  Զգույշ  եղիր  քո  լուսանկարը  որևէ  մեկին  ուղարկելիս,  քանի որ  որոշ  մարդիկ  կարող են  այն օգտագործել  ի  վնաս քեզ:
  •  Եթե ստանում ես  վիրավորական  տեղեկատվություն, հայտնի´ր  այդ  մասին  ծնողներիդ   կամ վստահելի  մեծահասակի,  որպեսզի  նրանք   կարողանան  զանգահարել  շուրջօրյա  ԹԵԺ  ԳԻԾ 241580  կամ  080061111  անվճար  հեռախոսահամարներով:
  •    Խորհրդակցիր ծնողներիդ  կամ  ուսուցիչներիդ  հետ  նախքան  համակարգչային  ծրագրեր  տեղադրելը  և  ինչպես  նաև  այն դեպքերում,  երբ  վտանգ կա, որ կարող ես  վնասել  համակարգիչը  կամ  խոցելի  դարձնել  ընտանիքի  անվտանգությունը:
  •  Զրուցարաններում  գրանցվելիս  գաղտնի  պահիր  անձնական  տեղեկություններդ:
  •  Օրինակելի  վարք  դրսևորիր  ինտերնետից  օգտվելիս  և  մի  ձեռնարկիր  ապօրինի  կամ այնպիսի  գործողություններ,  որոնք  կարող են  վնասել  այլոց:
  • Արգելափակիր  այն մարդկանց  անունները,  ում  հետ  այլևս  չես   ցանկանում  հաղորդակցվել: Եթե  չգիտես  ինչպես   դա  անել,  դիմիր  ուսուցչիդ,  ծնողներիդ  կամ  վստահելի  ընկերոջդ:
  • Հետևիր  ընտանեկան  կարգին  և  ավանդույթներին:
Երբե´ք
  • Մի տրամադրիր  աձնական տեղեկություններ` հեռախոսի համարներ, դպրոցի, բնակության վայրի, ծնողների աշխատավայրի  կամ էլ. փոստի  հասցեներ որևէ կայքում գրանցվելիս:
  • Մի համաձայնիր  հանդիպել  քո  ինտերնետային  ծանոթներին  առանց ծնողների  կամ  վստահելի  մեծահասակի հետ  խորհրդակցելու:
  • Ինտերնետում  մի տեղադրիր  քո  կամ  ընկերներիդ  կիսամերկ  լուսանկարներ.  դու  կարող ես  դառնալ  ինտերնետային  զոհ:
  • Մի պատասխանիր  ստորացուցիչ  կամ  վիրավորական  հաղորդագրություններին: Հայտնիր  այդ  մասին  խնողներիդ կամ վստահելի  մեծահասակի:
  •  Ծնողներիցդ բացի  որևէ  մեկի  մի  տրամադրիր  քո  ինտերնետային  գաղտնաբառը:

No comments:

Post a Comment