Thursday, March 15, 2012

Գենդերային հավասարությունը և կանանց նկատմամբ խտրականությունը մարդու իրավունքների համակարգում

Մարտ ամսին ավագ դպրոցի աշակերտների հետ անցկացվեց սեմինար «Կնոջ շահագործումը: Կնոջ հեղինակությունը այսօր և անցյալում» թեմայով: Սեմինարի հիմնական նպատակը կնոջ և տղամարդու իրավունքների` հավասարության սկզբունքով դիտարկումն էր :Բաշխիչ նյութը` Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, աշակերտների համար ունեցավ նաև ուսուցողական նշանակություն:
1-ին գործողության ավարտին «անհատ» բառին եզերած գունավոր թղթերով իրավունքները աշակերտներին հնարավորություն տվեց նշված բոլոր իրավունքները վերագրել անհատին, բայց ոչ երբեք առանձնացնելով կնոջն ու տղամարդուն: Պրիզմայի մեթոդով կատարված 2-րդ գործողությունը, սկսելով «հավասարություն » և ավարտելով «հասարակություն», «երջանկություն»,« ընտանիք» բառերով, աշակերտները կարողացան իրենց մտքերով հաստատել հավասարություն-հասարակություն, հավասարություն-երջանկություն, հավասարություն-ընտանիք կապը: 3-րդ գործողությունը բոլոր մասնակից դասարանների աշակերտներին մտքերն անկաշկանդ արտահայտելու իրավունք տվեց: Որպես ապագա գործատուներ և աշխատանք փնտրողներ` աշակերտները ցույց տվեցին իրենց վերաբերմունքը  այդ խնդրի նկատմամբ և նշեցին ,որ կպայքարեն իրենց իրավունքները պաշտպանելու,հասարակության մեջ հավասարության հասնելու, բայց անկեղծանալով նշեցին, որ հայ հասարակության մեջ գենդերային խտրականությունը ցայտուն արտահայտված խնդիրներից մեկն է :


Թեման: Կնոջ շահագործումը: Կնոջ հեղինակությունը այսօր և անցյալում:
Կանանց նկատմամաբ խտրականությունը անօրինական է: Ոչ մի կին չի կարող շահագործվել սեռային պատկանելիության համար:

Գլխավոր նպատակը: Հավասարեցնել կնոջ և տղամարդու իրավունքները մարդու իրավունքների համակարգում:
Գործողություն 1. « Երիցուկ » 15-20ր.
Արդարացնել և հիմնավորել կանանց իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքների համակարգում:

Ընթացքը: Պաստառի վրա նշել «Երիցուկ» , կենտրոնում`« անհատ» բառը:
Դասարանը բաժանել 6 խմբի ( յուրաքանչյուր խմբում 5 հոգի): Այնուհետև խմբերին տալ Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը և հանձնարարել նախօրոք բաժանված գունավոր (դեղին, կապույտ, նարնջագույն), կպչուն թղթերի վրա նշել մարդու մի իրավունք: Թղթերի գույները առանձնացնում են իրավունքները`« քաղաքական», « հասարակական» , «սոցիալ-տնտեսական » բնույթի: Աշակերտներին տալ 5 ր ., որից հետո հանձնարարել յուրաքանչյուր խմբից 1 հոգի անհատ բառի եզրային հատվածում փակցնել իրենց նախընտրած 3 իրավունքը: Այնուհետև հանձնարարել աշակերտներից մեկին ընթերցելու բոլոր թղթերը:
Գործողությունը կատարելուց հետո կազմակերպել քննարկում հետևյալ հարցերի շուրջ

• Արդյոք կանայք և տղամարդիկ ունեն նույն հնարավորությունները օգտագործելու իրենց իրավունքները
• Ի՞նչ իրավիճակներում է ոտնահարվում կանանց իրավունքները
• Ինչպե՞ս կանխարգելել « քողարկված խտրականությունը»:
Ամփոփելով պատասխանները `ներկայացնել կանանց իրավունքների խտրականության նախապայմանները, պատճառները և դրանց կանխարգելման միջոցները:

Գործողություն 2« Հավասարություն» 15-20 ր.
Բացատրել հավասարության գլխավոր նպատակը և գաղափարը:
Ընթացքը: Այս գործողության ընթացքում օգտագործել Պրիզմայի մեթոդը: 1-ին բառը պետք է լինի միտքը, թեման`«Հավասարություն»: Աշակերտների մտքերը գրի առնել պոստեռի վրա`ստանալով 3 տողանի պրիզմա, որը պետք է ավարտել վերջնական բառով: Պրիզմայի վերջին քայլն է` գտնել առաջին և վերջին բառերի նմանությունը և մի մտքով արտահայտել: Այդ երկու բառերով կատարել վերջնական եզրակացություն:

Գործողություն 3.«Աշխատանքի տեղավորում » 20-25 ր.
Բացահայտել գենդերային խտրականության պատճառները աշխատաշուկայում:

Ընթացքը: ֆասիլիտատորը պետք է բացատրի «խտրականություն» հասկացությունը և կատարի մտագրոհ պարզելու , թե ինչ է աշակերտների համար խտրականությունը: Պարզաբանելուց հետո առաջարկել իրավիճակային խաղ `«Աշխատանքի տեղավորում»:
Դերախաղի մեթոդով աշակերտներին բաժանել 2 խմբի`1.աշխատանքի տեղավորողներ (գործակալներ) , 2.աշխատանք փնտրողներ ( մեծամասնությունը կանայք): Այս գործողության նպատակն է ցույց տալ կանանց նկատմամբ խտրականությունը աշխատաշուկայում: Կանայք փորձում են գտնել բարձր վարձատրվող աշխատատեղեր, գործակալները հանդուրժող չեն և խտրականություն են դնում կանանց և տղամարդկանց միջև:
Ամփոփել մտքերը,կատարել եզրակացություն` նշելով ,որ սեռը չի կարող որոշել մարդու հնարավորությունները կյանքի տարբեր բնագավառներում:


Սեմինար 11րդ դասարանի աշակերտների հետ:



13.03.12  Սեմինար 10-5 դասարանի հետ:


26.03.12 Սեմինար 10-3 դասարանի և 29.03.12 Սեմինար 10-4 դասարանի հետ:


27.03.12  Սեմինար 10-2 դասարանի հետ:


28.03.12  Սեմինար 10-1 դասարանի հետ:

No comments:

Post a Comment