Tuesday, April 10, 2012

Հայոց լեզու և գրականություն


 ՀԱՅՈՑ  ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



ԳՈՐԾՆԱԿԱՆ   ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ  ԳՆԱՀԱՏՄԱՆ   ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

5-րդ  դասարան

1. Ստեղծել դասարանական թերթ:
    ա) Թերթի ձևավորում և գունավորում:
    բ)  Համապատասխան հոդվածների ստեղծում. հոդվածներում շարադրանքը պետք է լինի սեղմ, նպատակային, անսխալ` պահպանելով ուղղագրական, շարահյուսական և ոճական կանոնները:
2.  Կազմել  շնորհավորական   բացիկ: 
    ա) Բացիկի  ձևավորում  ըստ  պատկանելության:
    բ)  Բնագրի շարադրանք` պահպանելով շարադրանքի սեղմությունը, ճշգրտությունը և հուզականությունը:
3.  Գրել  հեքիաթ,  նկարազարդել,   դասարանում  ստեղծել  հեքիաթների  ձեռագիր   գիրք:
Ինքնուրույն հորինել հեքիաթ` պահպանելով հեքիաթի լեզվաոճական  առանձնահատկությունները և այն  նկա­րազարդել:
4.  Գրել   տարբեր  բնույթի  նամակներ,  ձևավորել,  ստեղծել  նամակների  ալբոմ:
    ա)  Պահպանել  նամակի    կառուցվածքը՝  սկիզբ,  բովանդակային  մաս,  ավարտ:  Տարբերակել  պաշտոնական   և  անձնական  նամակները:
    բ)  Ալբոմում  տեղադրել  նաև   նշանավոր  մարդկանց ուղղված և նրանց գրած  նամակներից: Նամականիի   ալբոմը  ձևավորել:

6-րդ  դասարան

1.  Տեղեկատվական  բնագրերի   կազմում`   հայտարարություն (որևէ   միջոցառման),  հրավիրատոմս   (զանազան  հանդեսների):
    ա)  Բնագրում  պահպանել հրավիրատոմսին, հայտարարությանը բնորոշ կառուցվածքը:
    բ)   Ապահովել բնագրի  բովանդակությանը  համապատասխան  ձևավորում:
2.  Ստեղծել   դասարանական  թերթ,  գրել  որևէ  հոդված:
    ա) Անվանել  թերթը`   տալով  նրան  խոսուն  վերնագիր:
    բ)   Ձևավորել  և  գունավորել` հաշվի  առնելով  հոդվածների  բովանդակությունը:
    գ)   Հոդվածները  գրել  որևէ  հիմնախնդրի  շուրջ  կամ  հանդես  գալ  զանազան
         առաջարկություններով. շարադրանքը  պետք  է  լինի  սեղմ  և  գրագետ:
3.   Առաջադրել  որևէ   խնդիր  և  ստեղծել  ալբոմ  (օրինակ`  <<Փրկենք  Սևանը>>):
      Աշխատանքը կարելի է կատարել    խմբերով:
    ա) Խնդիրը ներկայացնել նկարներով, գծակարգերով, դիագրամներով, ինչպես նաև խոսուն կարճ խոսքերով: Կարելի է օգտագործել նաև թևավոր խոսքեր:
4.   Առաջադրել  հիմնախնդիր  տվյալ  բնակավայրի  համար:

7-րդ  դասարան

1. Կազմել  գովազդային  բնագիր  որևէ   առարկայի  կամ  միջոցառման  վերաբերյալ:
    ա)  Հաշվի առնել գովազդային և հայտարարության բնագրերի տարբերությունները (բառապաշարային և հուզաարտահայտչական):
   բ)  Օգտվել տեղեկատվական տեխնոլոգիանների ընձեռած հնարավորություններից և գովազդը դարձնել կատարյալ և ժամանակակից:
2.   Կազմել  գովազդային  վահանակներ`  կիրառելով   նաև  ոչ  խոսքային  միջոցներ (նկարներ,
     գծագրեր և այլն):
3.  Ստեղծել  դասարանական  թերթ,  գրել  հոդված,  հեքիաթ  կամ  պատմվածք:

4.  Բառային   և  բառարանային  աշխատանքներ.  բառերի  բացատրություն, հոմանիշային                  
     շարքերի, թեմատիկ  բառախմբերի  կազմում:
5. Տարբեր խոսքի մասերին վերաբերող գծակարգերի ստեղծում:
6. Կազմել տարբեր գրողների կենսագրական ժամանակացույցներ, գրական հերոսների կերպարների վերաբերյալ գծակարգեր և այլն:

8-րդ   դասարան

  1. Կազմել  տեղեկատվական  բնագրեր`   հրավիրատոմս,  հայտարարություն,  գովազդ,  ստեղծել  ալբոմներ   և  ձեռագիր  գրքեր:
  2. Գրել  հոդված,  ակնարկ,  թղթակցություն`   պահպանելով  գրական  տեսակի  ոճական  
առանձնահատկությունները:
  1. Կազմակերպել հարցազրույց (տարբեր թեմաներով) դասարանում, դպրոցում, դպրոցից
դուրս, ստեղծել հարցազրույցների թեմատիկ ալբոմ:
4. Ստեղծել գրական ստեղծագործության բովանդակությամբ բեմագիր, գրողների կենսագրական ժամանակացույցներ, գրական հերոսների կերպարների վերաբերյալ գծակարգեր և այլն:


9-րդ  դասարան

  1. Ձևավորել  պատի թերթ,  գրել  հոդված,  ակնարկ և այլն:
  2. Ստեղծել գործնական  գրությունների   վահանակներ: 
  3.   Կազմել գտրական  երկերի   շրջանակներում   խաղ - մրցույթների,  խաչբառերի   համար  հարցաշարեր:
  4. Կազմել գրական-երաժշտական   ցերեկույթների  ծրագրեր :
  5. Պատրաստել որևէ   թեմայով   հրապարակախոսական  ելույթ: 
  6.  Կազմել   գրական  երկի   մասին  անոտացիա,   գրել   գրախոսություն,  կարծիք,
  7.   Կազմել  գրողների  կյանքին  և  գրական  ստեղծագործություններին  նվիրված   ալբոմներ:




Գործնական  աշխատանքների  գնահատում

Գործնական  գրություններ
չափանիշները
միավորը
/ ընդ. 10 միավոր /




Բնութագիր
Ինքնակենսագրություն
  • Սահմանված  ձևի  և  ծավալի  պահպանում
  • Անհրաժեշտ  տեղեկությունների  սպառիչ  հաղորդում
  • Ընդունված  բանաձևային  բառերի  և  արտահայտությունների  կիրառում
  • Պաշտոնական  ոճի  առանձնահատկությունների  պահպանում
  • Նախադասությունների  ոճական  և  քերականական  ճիշտ  կառուցվածք
  • Ուղղագրական  և  կետադրական  կանոնների  պահպանում
1 միավոր

1 միավոր

1 միավոր

1 միավոր


1 միավոր

5 միավոր




Վահանակներ
Աղյուսակներ
Ինքնաշեն  գրքույկներ
  • Սահմանված  ձևի  պահպանում
  • Վերնագրին  համապատասխան  բովանդակային  շարադրանք
  • Առաջադրված  լեզվական  խնդրի  կատարում
  • Գործնական  աշխատանքի  պահանջների  պահպանում
  • Պատկերավորության պահպանում
  • Ուղղագրական  և  կետադրական  կանոնների  պահպանում

1 միավոր
           1 միավոր

1 միավոր

1 միավոր

           1 միավոր
           5 միավոր


Հավելված 6
1.Հորինել  առակ

Գնահատման համակարգը`

միավորը
Յուրաքանչյուր առաջադրանքի կատարած սխալի համար հանել

  1. Առակին բնորոշ լեզվաոճական հնարների օգտագործում
  2. Նախադասության ոճական և քերականական ճիշտ կառուցվածք
  3. Բարոյախոսական նշանակության արտահայտում
4.   Ուղղագրական և կետադրական կանոնների պահպանում


2 միավոր

2 միավոր

1 միավոր
5 միավոր

  1. 0,3

  1. 0,3

  1. 0,5

4.   ուղղ.սխ.- 0,3
           կետ.սխ. - 0,2


2. Հորինել  հեքիաթ

Գնահատման համակարգը`

միավորը
Յուրաքանչյուր առաջադրանքի կատարած սխալի համար հանել

  1. Լեզվական ձևավորում
  2. Նախադասության ոճական և քերականական ճիշտ կառուցվածք
  3. Սեփական դատողության արտահայտություն
4.  Ուղղագրական և կետադրական կանոնների   
          պահպանում

 2 միավոր
 2 միավոր

1 միավոր
 5 միավոր

1.   0,3
      2.   0,3

3.    0,5
      4.  ուղղ.սխ. -0,3
           կետ.սխ.  -0,2


3.Գրել նամակ

Գնահատման համակարգը`

միավորը
Յուրաքանչյուր առաջադրանքի կատարած սխալի համար հանել
1.   Սահմանված ձևի պահպանում
2.Համապատասխան ոճի(մտերմական, խոսակցական և պաշտոնական) առանձնահատկությունների պահպանում
3.Ընդունված բանաձևային բառերի և արտահայտու-թյունների կիրառում
4.Նախադասության ոճական և քերականական ճիշտ կառուցվածք
5.Ուղղագրական և կետադրական կանոնների պահպանում


1 միավոր
 2 միավոր


 1 միավոր

 1 միավոր

  5 միավոր
     1.   0,3
2.   0,3


3.  0,3

       4. 0,3

5.ուղղ.սխ.-  0,3
        կետ.սխ.-   0,2




Հավելված 7
 Ընդհանուր  սյունակաշար 1

- - - - - - - - -    Առաջադրանքը  լիովին  կատարված  է:

- - - - - - - - -    Առաջադրանքը  հիմնականում  կատարված  է:
                        Լրացուցիչ  ցուցումների  կարիք  չկա:
                        Սխալների  թեթևակի  ուղղման  կարիք  կա:

- - - - - - - - -    Առաջադրանքը  մասամբ  է  կատարված:
                      Լրացուցիչ  ցուցումների  կարիք  կա:

- - - - - - - - -    Առաջադրանքին  անդրադարձել  է:
                        Լրացուցիչ  ցուցումների  լուրջ  կարիք  է  զգացվում:

- - - - - - - - -    Առաջադրանքը  կատարելու  փորձ  չի  արել  կամ  անհամապատասխան  լուծում
                          է  տվել հարցին:


 Ընդհանուր  սյունակաշար 2

գերազանց    Ամբողջ տեղեկատվությունն ընդգրկված է և օրինակներով կամ մանրամասներով 
                       փաստարկված: Բոլոր տեղեկությունները ճիշտ են:

ծավալուն      Տեղեկատվության մեծ մասն ընդգրկված  է, որոշ տեղեկություններ փաստարկված 
                       են օրինակներով կամ մանրամասներով: Բոլոր տեղեկությունները ճիշտ են:

սովորական   Տեղեկատվության մեծ մասն ընդգրկված է, հատուկենտ տեղեկություններ են
                       փաստարկված օրինակներով կամ մանրամասներով: Որոշ անճշտություններ կան:

թերի                Տեղեկատվության որոշ մասն է ընդգրկված, օրինակներն ու մանրամասները
                        բացակայում են: Անճշտություններ կան:

նվազագույն   Որոշ տեղեկատվություն կա կամ ընդհանրապես բացակայում է: Օրինակներ
                        կամ մանրամասներ չկան: Առկա են կոպիտ անճշտություններ:


Հավելված  8

 Պաստառի  կամ  վահանակի  գնահատում  1
     
«10» -    Գնահատվում է, երբ աշխատանքը լիովին բավարարում է առաջադրված պահանջները` զետեղված են հիմանական, կարևոր տեղեկությունները, հոդվածների շարադրանքը սեղմ է, նպատակային և անսխալ: Աշխատանքի ընդհանուր տեսքը կոկիկ է և ընդունելի: Վահանակի կամ պաստառի ձևավորումը և գունավորումն ակնահաճո է:
 «9»  -   Գնահատվում է, երբ աշխատանքը լիովին բավարարում է առաջադրված պահանջները՝ զետեղված են հիմնական, կարևոր տեղեկությունները, հոդվածների առաջադրանքը սեղմ է, նպատակային և անսխալ: Աշխատանքի ընդհանուր տեսքը կոկիկ է և ընդունելի: Վահանակի կամ պաստառի ձևավորումը և գունավորումն ակնահաճո է: Աշխատանքում թույլ են տրված ոչ էական սխալներ, ուշադրության հրավիրելու դեպքում ի վիճակի է անմիջապես վերացնել:
«8» -      Գնահատվում է, երբ աշխատանքը հիմնականում կատարված է, լրացուցիչ ցուցումների կարիք չկա: Զետեղված տեղեկությունները ճիշտ  են` սահմանված ձևի և ծավալի պահպանմամբ: Ձևավորումն ու գունավորումը համապատասխանում է պաստառի, գովազդային վահանակի բովանդակությանը:
«7» -     Գնահատվում է, երբ աշխատանքը հիմնականում կատարված է, լրացուցիչ ցուցումների կարիք չկա: Զետեղված տեղեկությունները ճիշտ են` սահմանված ձևի և ծավալի պահպանմամբ: Ձևավորումն ու գունավորումը համապատասխանում է պաստառի, գովազդային վահանակի բովանդակությանը: Աշխատանքում կա սխալների թեթևակի ուղղման կարիք:
«6» -     Գնահատվում է, երբ առաջադրանքը կատարված է մասամբ: Լրացուցիչ ցուցումների կարիք կա: Զետեղված տեղեկություններն ամբողջական չեն, չի պահպանված շարադրանքի ձևն ու ծավալը: Ապահովված է պաստառի ձևավորումը որոշակի գույներով: Չկան քերականական և ուղղագրական էական սխալներ:
«5» -      Գնահատվում է, երբ առաջադրանքը կատարված է մասամբ: Լրացուցիչ ցուցումների կարիք կա: Զետեղված տեղեկություններն ամբողջական չեն, չի պահպանված շարադրանքի ձևն ու ծավալը: Ապահովված է պաստառի ձևավորումը որոշակի գույներով: Կան քերականական և ուղղագրական էական սխալներ:
«4» -    Գնահատվում է, երբ առաջադրանքին անդրադարձել, փորձել է կատարել, սակայն ամբողջովին հաղթահարել չի կարողացել: Ձևավորված է, գունային համապատասխանություն չկա: Կան քերականական և ուղղագրական բազմաթիվ սխալներ:
«1-3» -  Գնահատվում է, երբ առաջադրանքը կատարելու փորձ չի արել, ոչ ճիշտ լուծում է տվել հարցին:

Պաստառի  գնահատման  սյունակաշար 2

- - - - - - - - -   Աշխատանքը  լիովին  բավարարում  է  առաջադրված  պահանջները:
                       Զետեղել  է  միայն  հիմնական  տեղեկությունները:
                       Աշխատանքի  ընդհանուր  տեսքը  կոկիկ  և  ընդունելի  է:
                       Եզրույթները  ճիշտ  են  օգտագործված:
                       Քերականության, լեզվի  օգտագործման  կանոնները  ճիշտ  են  կիրառվել:
- - - - - - - - -   Առաջադրանքը  հիմնականում  կատարված  է:
                       Լրացուցիչ  ցուցումների  կարիք  չկա:
                       Հասկացությունների  ընկալում և  կիրառում կա:
                       Սխալների  թեթևակի  ուղղման  կարիք  կա:
                       Արտացոլել  է  հիմնական  տեղեկությունները:
                       Աշխատանքը  տրամաբանական  կառուցվածք  ունի:
                       Եզրույթներն  օգտագործված  են  ճշտորեն:
                       Քերականության, լեզվի  օգտագործման  կանոնները  ճիշտ  են  կիրառվել:
- - - - - - - - -   Առաջադրանքը  մասամբ  է  կատարված:
                       Հասկացությունների  ընկալման  և  կիրառման  նվազագույն  մակարդակ  կա:
                       Լրացուցիչ  ցուցումների  կարիք  կա:
                       Եզրույթները  ճիշտ են օգտագործված:
                        Քերականության, լեզվի  օգտագործման  կանոնները  ճիշտ  են  կիրառվել:
- - - - - - - - -   Առաջադրանքին  անդրադարձել  է:
                       Լրացուցիչ  ցուցումների  մեծ  կարիք  է  զգացվում:
                       Փորձել  է  կատարել  առաջադրանքը, սակայն  աշխատանքը  վկայում  է  
                       կենտրոնացման պակասի  մասին:
- - - - - - - - -   Առաջադրանքը կատարելու փորձ չի  արել, անհամապատասխան  լուծում է տվել հարցին:

Պաստառի  գնահատման  սյունակաշար 3

- - - - - - - - -   Աշխատանքը  լիովին  բավարարում  է  առաջադրված  պահանջները:
                      Ընտրված  է  գծագրի  կամ  աղյուսակի  համապատասխան  տեսակը:
                      Գծագրի  վերնագիրը, նշումները  ճիշտ  են:
                      Եզրույթները  ճիշտ  են  օգտագործված և գծագրված:
                      Քերականության, լեզվի  կանոնները  ճիշտ  են  կիրառված:
- - - - - - - - -   Առաջադրանքը  հիմնականում  կատարված  է:
                       Լրացուցիչ  ցուցումների  կարիք  չկա:
                       Սխալների  ուղղման  թեթևակի  կարիք  կա:
                       Ընտրված  է  գծագրի,աղյուսակի  համապատասխան  տեսակը:
                       Գծագրի  կառուցվածքը  ճիշտ  է, սակայն  վերնագիրը  բաց  է  թողնված:
                       Տվյալները  ճիշտ  են  գծագրված, սակայն  աննշան  թերացումներ  կան:
                       Եզրույթները  ճիշտ  են  օգտագործված:
                       Քերականության, լեզվի  կանոնները  ճիշտ  են  կիրառված:
 - - - - - - - - -   Առաջադրանքը  մասամբ  է  կատարված:
                        Լրացուցիչ  ցուցումների  կարիք  կա:
                       Ընտրված է  գծագրի  կամ  աղյուսակի  ոչ  համապատասխան  տեսակ:
                        Գծագրի  կառուցվածքը  սխալ  է:
                        Տվյալները  գծագրված  են, սակայն  կան  սխալներ:
                        Եզրույթները  սխալ  են  օգտագործված:
                        Քերականության, լեզվի  կանոնները  անհետևողական  կիրառում  ունեն:
- - - - - - - - -   Առաջադրանքին  անդրադարձել  է:
                      Փորձել  է  կատարել  առաջադրանքը, սակայն  աշխատանքը  վկայում  է
                      կենտրոնացման պակասի  մասին:
- - - - - - - - -   Առաջադրանքը  կատարելու  փորձ  չի  արել, ոչ  ճիշտ   լուծում  է  տվել  հարցին:


Գործնական  աշխատանքների  գնահատման  նմուշօրինակ

Յուրաքանչյուր առաջադրանքի սխալի համար հանել 1 միավոր:

5-րդ դասարան
1. Դասարանական թերթ

  1. Ստեղծել դասարանական թերթ` ըստ թեմատիկ բովանդակության (կոնկրետ  որևէ  հեղինակի հոբելյանի և տոնի նվիրված)
  2. Ապահովել համապատասխան հոդվածների ընտրություն
  3. Բերված հոդվածների շարահյուսական և ոճական միջոցների սեփական վերարտադրում
  4. Գեղագիտական ձևավորում (նկարազարդում, գունավորում) 

Գնահատման սանդղակը
   
1.
Խոսուն վերնագրի ընտրություն
2միավոր
2.
Ձևավորումն ու գունավորումը
2միավոր
3.
Հոդվածների շարահյուսական կանոնների պահպանում
2միավոր
4.
Հոդվածների ոճական կանոնների պահպանում
2միավոր
5.
Հոդվածների ուղղագրական և կետադրական կանոնների պահպանում
2միավոր

2.Շնորհավորական բացիկ
1.
Բացիկի գեղագիտական ձևավորում
2միավոր
2.
Բացիկի ձևավորումն` ըստ նպատակի
2միավոր
3.
Շարադրանքի սեղմությունը
2միավոր
4.
Շարադրանքի հուզականությունը
2միավոր
5.
Շարադրանքի ուղղագրական և կետադրական կանոնների պահպանում
2միավոր

3. Հորինել հեքիաթ և այն նկարազարդել

Հեքիաթի վերնագրի հանձնարարում կամ ազատ ընտրություն
Ժանրին բնորոշ կառուցվածքի (մուտք, ընթացք, ավարտ) ապահովում
Հրաշապատում թե՞ իրապատում
Ծավալի հստակեցում (կես էջից  մինչև մեկ էջ)
Ավարտի ազատ ընտրություն

Գնահատման սանդղակը
1.
Հանձնարարված տեսակին բնորոշ առանձնահատկությունների պահպանում
2միավոր
2.
Լեզվական  առանձնահատկությունների պահպանում
2միավոր
3.
Շարադրանքի ինքնատիպությունը
2միավոր
4.
Հեքիաթի նկարազարդում
2միավոր
5.
Ուղղագրական և կետադրական կանոնների պահպանում
2միավոր

4. Նամակ


1.
Սահմանված կառուցվածքի պահպանում
2միավոր
2.
Համապատասխան ոճի (մտերմական, խոսակցական և պաշտոնական) առանձնահատկությունների պահպանում
2միավոր
3.
Ընդունված բանաձևային բառերի և արտահայտությունների կիրառում
2միավոր
4.
Նախադասության ոճական և շարահյուսական ճիշտ կառուցվածք
2միավոր
5.
Ուղղագրական և կետադրական կանոնների պահպանում
2միավոր

Միավորային գնահատման տեսակների քանակը  

Միավորային գնահատման  ստուգման տեսակների քանակների վերաբերյալ  
 առաջարկվում է կողմնորոշվել հանրակրթական դպրոցներում գնահատման 
 համակարգի կիրառման վերաբերյալ  ՀՀ ԿԳ նախարա­րության
 Կրթության ազգային ինստիտուտի կողմից պաշտոնապես   շրջանառության մեջ   
դրված փաստաթղթերում առկա մեթոդական երաշխավորու­թյուններով:

No comments:

Post a Comment