Thursday, April 19, 2012

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՆԹԱՇՈՎԻ ԱՐՁԱՆԸ

N 198 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները և փոխտնօրեն` Ս. Խաչատրյանը, պատմության ուսուցիչներ` Ա.Թաշչյանը, Զ. Հովհաննիսյանը, Լ. Գրիգորյանը, ապրիլի 18-ին ներկա գտնվեցին  Մոսկվա կինոթատրոնում ներկայացվող մեծ բարերեար Ալեքսանդր Մանթաշովին նվիրված կենսագրական ֆիլմի պրեմիերային, որտեղ ներկա էին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը, լեզվի տեսչության պետ Ս. Երիցյանը, արդյունաբերողների և առևտրականների պալատի նախագահ Ա.Ղազարյանը, Մանթաշովի թոռ կրտսեր Ա. Մանթաշովը, նրա որդի Միքայել Մանթաշովը և շատ այլ պատվելի հյուրեր և մշակութային գործիչներ:
Պետք է նշել , որ մեր աշակերտների համար դպրոցում նախօրոք կազմակերպվել էր հատուկ դաս՝ նվիրված Ա. Մանթաշովին , որտեղից նրանք բավական տեղեկութուններ էին ստացել Մեծ հայի մասին, և նրանք  մեծ հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմը, որտեղից քաղեցին շատ նոր տեղեկություններ Մանթաշովի մասին: Ֆիլմի ցուցադրումից հետո 17:00 –ին Աբովյան- Սայաթ-Նովա փողոցների հատման վայրում հանդիսավոր բացվեց Մանթաշովի արձանը:

   

No comments:

Post a Comment