Wednesday, April 11, 2012

Գենդերային կարծրատիպերի դերը հասարակության սոցիալականացման գործընթացում:05.04.


Գլխավոր նպատակը:  Կոտրել   կնոջ մասին  կարծրատիպը` ցույց տալով , որ կնոջ  և  տղամարդու համար  հատուկ  բնութագրեր չկան:

Գործողություն 1.   «Կնոջ  և  տղամարդու  նմանությունը» 20 ր.
Բացատրել  կարծրատիպերի  ազդեցությունը  մեր  կյանքում:

Ընթացքը: Դասարանը  բաժանել  6  խմբի  ( յուրաքանչյուր խմբում 5 հոգի): Խմբերին հանձնարարել
թղթի վրա գրել կնոջ և տղամարդու 5 հատկանիշ: Ամենահաճախ հանդիպող  պատասխանները  գրել պոստեռի վրա: Աշակերտներին  հարցնել, թե  արդյոք  նրանց  գրած   հատկանիշները հիմնված են ստերեոտիպերի  վրա  և նրանք  կարող  են  արդարացնել: Այնուհետև  խմբերին  հանձնարարել  նոր թղթի վրա նշել  անհատին բնութագրող 5 հատկանիշ` չառանձնացնելով  կնոջն  ու  տղամարդուն:  Ամփոփելով մտքերը`նշել, որ չկա  կնոջ և  տղամարդու հատուկ բնութագիր: Մարդու  իրավունքները  և  ազատությունները  հիմնված են  սեփական   դիրքորոշման և  պայմանավորվածությունների վրա:

   Գործողություն 2. «Կնոջ  և տղամարդու գործունեության շրջանակները»  20 ր.
Բացատրել, որ  չկա կնոջ  և տղամարդու   մասնագիտություն,   անհատը կարող է հասնել հաջողության  ի շնորհիվ  մարդկային հնարավորությունների և  հմտությունների:

Ընթացքը: Աշխատանքը շարունակել ձևավորած խմբերով : Խմբերին    հանձնարարել  տեղում  նշելու կնոջը և  տղամարդուն  բնորոշ  գործունեության  վայրեր, այնպես , ինչպես  վայրեր նախատեսված երկուսի  համար: Այնուհետև  պոստերին գրել    նրանց առաջարկները և ամփոփելով ստացված արդյունքները` նշել,որ անկախ անձանց  սեռից  բոլոր  զբաղմունքները  պետք է ընդունվեն հավասարապես:

Գործողություն 3 «Կին- քաղաքական գործիչ»20 ր.
Հիմնավորել կանանց   մասնակցությունը  քաղաքական  կյանքում:

Ընթացքը: Աշակերտներին  հանձնարարել  խմբի  ներսում  թղթի  վրա  նշել  կին  քաղաքական  գործչի 5   հատկանիշ: Այնուհետև  Tաձև  աղյուսակով   համեմատել  տղամարդ  և  կին քաղաքական գործիչների  բնութագրումները`ամփոփելով հետևյալ հարցադրումներով
1. Ո՞րն է  կին   և  տղամարդ   քաղաքական գործիչների  միջև տարբերությունը:
2.Ի՞նչ  խոչընդոտների  կարող է  հանդիպել  կինը,  եթե  որոշի   մեր  երկրում  բարձր  պաշտոններ զբաղեցնել:
Ամփոփել պատասխանները ,ցույց տալ ,որ կինը և  տղամարդը  կարող են  հասնել  հաջողության  և զբաղեցնել պատասխանատու պաշտոններ մեր երկրում:

 05.04.2012  սեմինար  10-5  դասարանի հետ






06.04.2012  սեմինար  10-4  դասարանի հետ





10.04.2012  սեմինար  10-1  դասարանի հետ
 








11.04.2012  սեմինար  10-2  դասարանի հետ



13.04.12 թ.սեմինար 11-5 դասարանի հետ




12.04.12  թ.սեմինար  10-3 դասարանի հետ






No comments:

Post a Comment