Wednesday, April 11, 2012

Առարկայական մրցույթ ֆիզիկայից



Ապրիլի 4-ին կայացավ առարկայական մրցույթ «ֆիզիկա» թեմայով: Այն իր մեջ ներառում էր ֆիզիկայի «Մեխանիկա» բաժինը: Մրցույթին մասնակցեցին 101 և 102 դասարանները: Աշակերտները պատահականության սկզբունքով բաժանվեցին երեք խմբի, քանի որ  ի սկզբանե շեշտը չէր դրվել դասարանների մրցակցության վրա: 

Մրցույթի նպատակն էր`
  •    Զարգացնել  աշակերտների ճանաչողական ակտիվությունն ու տրամաբանական մտածողությունը, որոնք թույլ կտան իրենց ցանկացած իրավիճակում ճիշտ կողմնորոշվել:
  •     Խթանել աշակերտների ճանաչողական գործունեությանը, զարգացնել հետաքրքրությունը հանրակրթական առարկաների նկատմամբ:
   Այն կայացավ երկու փուլով: Առաջին փուլում հնչեց 10 հարց: Յուրաքանչյուր հարցին տրվեց 5 րոպե ժամանակ: Ամենաքիչ միավորներ վաստակած խումբը դուրս մնաց մրցակցությունից: Երկրորդ փուլում աշակերտներին հանձնարարվեց լուծել խաչբառ` գտնելով գաղտնաբառը: Պատահական չէր նաև գաղտնաբառի ընտրությունը: 5 րոպե անց հաղթող խումբն արտաբերեց ֆիզիկա բառը և ճանաչվեց մրցույթի հաղթող: Մրցույթը կազմակերպել էր ֆիզիկայի ուսուցչուհի Լ. Թորոսյանը:

No comments:

Post a Comment