«Գործնական աշխատանքներ»
Սեմինար
30.03.2012թ.
2012թ.-ի մարտի 30-ին տեղի ունեցավ սեմինար՝ հայոց լեզվի, ռուսաց լեզվի, անգլերենի
և հասարակագիտական մասնախմբերի ուսուցիչների մասնակցությամբ, որը վարում էր տնօրենի
ուսումնական գծով տեղակալ Ս. Խաչատրյանը:
Սեմինարի նպատակն էր վեր հանել գործնական աշխտանքների հանձնարարման և գնահատման
չափանիշները՝ հստակեցնելով և կարևորելով գործնական աշխատանքի նպատակն ու դերը ուսուցիչների
և աշակերտների մոտ:
Որպես նախնական նյութեր ուսուցիչներին
ներկայացվեցին մի շարք գոծնական աշխատանքներին ներկայացվող պահանջներն ու չափանիշները, որից օգտվելով նրանք պետք է ստեղծեին հստակ չափորոշիչներ
այդ աշխատանքների ճիշտ և արդյունավետ կազմակերպման համար:
Նրանք բաժանվեցին երկու խմբի, քանի որ ռուսերենի և անգլերենի դասընթացներում չկան
գործնական աշխատանքների պահանջենր և նրանք պետք է օգնեին հայոց լեզվի և հասարակագիտական
խմբի ուսուցիչներին:
Նրանց տրվեց ժամանակ և առաջադրանք՝ ստեղծել չափորոշիչներ ռեֆերատ աշխատանքի և շնորհադեսի
համար/սլայդ/:
Քննարկումների արդյունքում խմբերը ստեղծեցին չափորոշիչներ և ներկայացրեցին, այդ
ընթացքում մանրամասն բացատրելով , թե ինչու՞ են այդպես կազմել:
Ստորև ներակայացված է այդ աշխատանքների արդյունքները.
Խումբ 1. Հայոց լեզվի մասնախումբ
Ռեֆերատ
Ø Պահպանել ձևը
Ø Ծավալը
Ø Անհրաժեշտ տեղեկություններ
Ø Նախադասությունների
ոճական և քերականական առանձնահատկություններ
Ø Անհատական դատողություն
և եզրահանգում
Ø Շարադրանքի բովանդակություն
Ø Ուղղագրական և
կետադրական կանոնների պահպանում
Շնորհանդես /սլայդ/
Ø Ձևավորում
Ø Կառուցվածք
Ø Ձայնի կամ երաժշտության
առկայություն
Ø Տեսաֆիլմ
Խումբ 2. Հասարակագիտական մասնախումբ
Ռեֆերատ
Ø Ձևի պահպանում
Ø Թեմայի համապատասխանություն
Ø Աղբյուրների և
տեղեկություննեի ճիշտ օգտագործում
Ø Անհատական մոտեցում
Ø Կառուցվածք
Ø Ներկայացման ձև
Ø Պատասխանել հարցերին
Շնորհանդես /սլայդ/
Ø Ձևավորում
Ø Աղբյուրների և
տեղեկություննեի ճիշտ օգտագործում
Ø Սլայդների քանակ
Ø Ինֆորմացիայի
չափավոր քանակ
Ø Ներկայացման ժամանակի
պահպանում
Հարկ է նշել, որ երկու խմբերն էլ համակարծիք էին այն հարցի շուրջ, որ միայն այս
չափանիշները պահպանող աշակերտները կարող են ստանալ ՛՛7՛՛ և ավելի գնահատականներ:
No comments:
Post a Comment