Monday, April 2, 2012

Գործնական աշխատանքերի գնահատում









Ինչպես բոլոր դպրոցներում, այնպես էլ 198 ավագ դպրոցում գործնական աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվում դրանց կատարման համար գնահատվողից ակնկալվող պատրաստվածությունը ըստ առարկայական չափորոշիչների և պահանջների:
Երբ խորությամբ ուսումնասիրվեց գործնական աշխատանքների գնահատականների հիմնավորումը, պարզ դարձավ, որ ուսուցիչների կողմից այնուամենայնիվ ամբողջությամբ հաշվի չեն առնվում աշխատանքի կատարման վերլուծության և ամփոփման համար պահանջվող կարողություններն ու հմտությունները:
Դպրոցի տնօրեն Ա. Խ. Թորոսյանի որոշմամբ անցկացվեց սեմինար «Գործնական աշխատանքի գնահատման խնդիրները» թեմայով:
Փոխտնօրեն Լ. Ավետիսյանը բնագիտամաթեմատիկական մասնախմբերին առաջարկեց թեմայի շուրջ առաջացած խնդիրների քննարկում երեք փուլով:
  • Հստակեցնել գործնական աշխատանքների տեսակները՝ ելնելով առարկայական պահանջներից:
  • Հիմք ընդունելով գնահատման 10 միավորային սանդղակի բնութագրման նախագիծը՝ գործնական աշխատանքների յուրաքանչյուր տեսակի համար ստեղծել սանդղակի միավորների բնութագրիչները:
  • Ստեղծել գործնական աշխատանքի մասին թերթիկ, որը պետք է լրացնի աշակերտը:
Կենսաբաններին անհանգստացնում էր այն, որ սլայդները, որոնք համարվում են գործնական աշխատանքի լավագույն տեսակ, երկար ժամանակ են պահանջում ինչպես գնահատելու, այնպես էլ աշակերտներին ներկայացնելու համար:
Ֆիզիկները շատ արագ կողմնորոշվեցին և առաջինը մշակեցին լաբորատոր աշխատանքների գնահատման սանդղակը:
Մաթեմատիկները երկար ժամանակ քննարկեցին գործնական աշխատանքների տեսակները ըստ դասարանների:
 Այսպիսի երկար քննարկումից հետո մասնախմբերի կողմից հստակեցվեցին գործնական աշխատանքների տեսակները: Մշակվեց աշակերտի գործնական աշխատանքի թերթիկը, մշակվեցին գնահատման սանդղակներ գործնական աշխատանքի մեկ տեսակից (աշխատանքը շարունակական է):

No comments:

Post a Comment