Wednesday, April 25, 2012

Բաց դաս «Անանիա Շիրակացի»

Անանիա Շիրակացի
View more presentations from sargis_1979.

                                                                       Բաց դաս

Թեման` Անանիա Շիրակացի                            
Դասարանը` 10-1                                          
ՈՒսուցիչները` Լ. Թորոսյան, Լ. Թումասյան (ֆիզիկա, շխարհագրություն)
Դասի նպատակը` Սովորեցնել Շիրակացու կյանքն ու կենսագրությունը,
աշխատություններն ու դրանց բովանդակությունը:
Ժամանակացույցը` 50 րոպե
Դասի խնդիրները`
• Պրեզենտացիայի միջոցով ներկայացնել Շիրակացու կյանքն ու կենսագրությունը, աշխատություններն ու դրանց բովանդակությունը:
• Խմբային աշխատանքի միջոցով անդրադառնալ թվաբանություն, մղոնաչափք, « Աշխարհացույց », « Յաղագս ամպոց և նշանակաց » և « Յաղագս երկնային զարդոց » աշխատություններին:
Կիրառված մեթոդն ու հնարը`ԳՈՒՍ և խմբային աշխատանք:
Խթանման փուլ`ԳՈՒՍ մեթոդի կիրառմամբ պարզաբանվեց, թե ինչ գիտեն աշակերտներն Անանիա Շիրակացու մասին և ինչ են ուզում իմանալ ու սովորել:
Իմաստի ընկալման փուլ`ՈՒսուցիչներս պրեզենտացիայի միջոցով ներկայացրեցին Շիրակացու կյանքն ու գործունեությունը և աշխատությունների ընդհանուր բնութագիրը:
Կշռադատման փուլ`Աշակերտները պատահականության սկզբունքով բաժանվեցին չորս խմբերի: Նրանց տրվեցին Շիրակացու չորս աշխատություները լուսաբանող նյութեր`տիեզերագիտություն, թվաբանություն, աշխարհագրություն և օդերևութաբանություն թեմաներով: Յուրաքանչյուր խմբին տրված հարցերի պատասխաններով աշակերտները ներկայացրեցին Շիրակացու աշխատությունները բնանկարի տեսքով:
   Բաց դասը նվիրված էր Անանիա Շիրակացու ծննդյան 1400 ամյակին: Օգտվեցինք Լիլիթ Նազարյանի աշխատությունից, որն իր մեջ ներառում էր ամբողջական ինֆորմացիա միջնադարի մեծ մտածող ու գիտնական Անանիա Շիրակացու մասին: Փորձեցինք հնարավորինս ճիշտ ներկայացնել Շիրակացուն, որպեսզի աշակերտներն էլ ապրեն այն նույն հպարտության զգացումը, որը պատել էր մեզ կյանքի մանրամասներն ուսումնասիրելիս: Պրեզենտացիայի միջոցով ներկայացրեցինք Անանիա Շիրակացու կյանքն ու կենսագրությունը: Իսկ աշակերտների խմբային աշխատանքն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով աշակերտների պատասխանների ամփոփումը կատարվեց բնանկարի տեսքով, քանի որ ֆիզիկա առարկան իրենից ներկայացնում է բնության հիմնարար օրենքների ուսումնասիրություն:

2 comments:

  1. Բավական հետաքրքիր և արդյունավետ դաս էր:Նման տիպի դասերը հետքրքրություն են առաջացնում աշակերտների մոտ :

    ReplyDelete
  2. Կարևոր է, որ սկսնակ ուսուցիչները սովորում են նոր մեթոդներ և իրենց այնքան վստահ են զգում, որ ներկայացնում են այդ մեթոդները բաց դասի ընթացքում:

    ReplyDelete