Tuesday, April 10, 2012

Ինֆորմատիկա

Համակարգչային ծրագրերեով գործնական աշխատանքներ
Paint – 6,7   դաս.
MicroWorld  - 6  դաս.
Skcratch  -7, 9, 10  դաս.
MSWord – 6,7,8,9,10  դաս.
MSExcel – 8,9,10,12  դաս.
MSAccess-  8,9,10,12 դաս.
MSPowerPoint – 10,11, 12 դաս.
DVD Maker – 11, 12 դաս.
TurboPascal  ծրագրավորման լեզու – 11 դաս.

Գնահատման 10 միավորանոց սանդղակ

միավորներ

1.     
Չի կարողանում տվյալ  ծրագրից  օգտվել նյութի սահմաններում, թեպետ  ճանաչում է որոշ  տարրեր, երևույթներ տեսականորեն:
2.     
Ծրագրից օգտվում է մասնակիորեն  թույլ  տալով  էական սխալներ:
3.     
Ծրագրից օգտվում է որոշակիորեն, կատարում է պարզ առաջադրանքները, սակայն  թույլ է տալիս  սխալներ, թերություններ, բացթողումներ:
4.     
Ծրագրից օգտվելով կատարում է տրված առաջադրանքի  մեծ մասը  թույլ  տալով  էական սխալներ, թերություններ, վրիպումներ:
5.     
Ծրագրից օգտվելով կատարում է առաջադրանքի  հիմնական մասը, ոչ բարդ  հիմնավորումներով առաջադրանքի կատարում, սակայն  թույլ  է տալիս  սխալներ, թերություններ, բացթողումներ:
6.     
Հստակ  տիրապետում է ծրագրին, կատարում է առաջադրանքները օգտագործելով  որոշակի  հայտնի մեթոդներ, բայց թույլ է տալիս թերություններ, վրիպումներ:
7.     
Ծրագրին տիրապետելով ցուցաբերում է կայուն գիտելիքներ օգտագործելով պարզ  գործողություններ, հիմնավորումներ, սակայն թույլ է տալիս անճշտություններ, թերություններ:
8.     
Կատարում է աշխատանքը կիրառելով ծրագրի ծանոթ և ոչ լրիվ ծանոթ հրամաններ: Օգտագործում է ինքնատիպ մոտեցումներ, թույլ տալով որոշ վրիպումներ: Բերում է սեփական օրինակներ  և  կիրառում  է  աշխատանքում:
9.     
Կատարում է աշխատանքը ծրագրից օգտվելու խորը իմացությամբ: Օգտվում է տարբեր աղբյուրներից, կիրառում է իր սեփական մտահղացումները և թույլ է տալիս ոչ էական սխալներ, թերություններ:
10.  
Հիմնավոր և խորը գիտելիքներով  լրացուցիչ  աղբյուրներից  օգտվելով  ստեղծագործական աշխատանքի կատարում  տվյալ  ծրագրով /համակարգչային/ , վերլուծել և ամփոփել աշխատանքը:

No comments:

Post a Comment