Tuesday, April 10, 2012

Մաթեմատիկա, երկրաչափություն /5,6,7/

Մաթեմատիկա 5-6 դաս.
Գնահատման 10 միավորանոց սանդղակ
միավոր


1


Չի ճանաչում երկրաչափական պատկերները և մարմինները (կետ,ուղիղ,հատված,ճառագայթ,շրջանագիծ,շրջան, եռանկյուն,ուղղանկյուն,
քառակուսի,բազմանկյուն)

2
Չի կարողանում գծել վերը նշված պատկերները և մարմինները,չափումներ կատարել

3
Ճանաչում է,սակայն խառնում է պատկերները,չի տարբերում հատվող, զուգահեռ,փոխուղղահայաց ուղիղները

4
Ճանաչում է, կարողանում է գծել նշված հարթ պատկերները,տարբերել հատվող, զուգահեռ,փոխուղղահայաց ուղիղները

5
Գիտի բազմանկյան պարագիծը, ուղղանկյուն մակերեսը,ուղղանկյունանիստի ծավալը հաշվելու բանաձևերը և կարողանում է հաշվարկներ կատարել այդ բանաձևերի միջոցով

6
Կարողանում է հարթ պատկերը բաժանել մասերի և մասերից նոր պատկերներ
կառուցել:Անկյունաչափով չափել և կառուցել տրված մեծության անկյուններ

7
Գաղափար ունի պատկերների համաչափության մասին,կառուցում է տրված պատկերի համաչափ պատկերը, տրված պատկերը բաժանում է որոշակի պայմանի բավարարող մասերի

8
Կարողանում է մասերի բաժանելու միջոցով հաշվել պատկերի մակերեսը, մարմնի ծավալը և մակերևույթի մակերեսը

9
Կարողանում է տրված պատկերից ստանալ որոշակի պայմանի բավարարող նոր պատկերներ,կառուցել գրաֆիկներ և դիագրամներ,տրված գրաֆիկից տվյալներ ստանալ

10
Ցուցաբերում է ուսումնասիրված նյութի խորը և հիմնավոր իմացություն, ստեղծագործական մոտեցում:Լուծում է ոչ ստանդարտ խնդիրներ,լուծման արդյունավետ եղանակներ ընտրում կիրառական խնդիրների համար



Երկրաչափություն 7 դաս.
Գնահատման 10 միավորանոց սանդղակ

միավոր


1


Գաղափար չունի երկրաչափական պատկերների և մարմինների մասին,չի կարողանում նկարագրել և օրինակներ բերել

2
Չի ճանաչում հարթ և տարածական պատկերները,չի կարողանում համեմատել
և դասակարգել ըստ չափի,ձևի,դասավորության

3
Չգիտի ինչ է հատվածը,բեկյալը, ճառագայթը,անկյունը,անկյան ներքին և արտաքին տիրույթները,հատվածների և անկյունների հավասարությունը

4
Կարողանում է գծագրել հարթ պատկերներ,գիտի ինչ են ուղիղ,սուր,բութ,
փռված անկյունները,կից և հակադիր անկյունները,հատվածի միջնակետը և անկյան կիսորդը

5
Գիտի կից և հակադիր անկյունների հատկությունները,հատվածի միջնուղղահայացի և անկյան կիսորդի հատկությունները,զուգահեռ ուղիղները հատկություններն ու հայտանիշները,պարզ և ծանոթ խնդիրներում կիրառել

6
Գիտի ինչ է եռանկյան միջնագիծը,կիսորդը,բարձրությունը: Ուղղանկյուն,
սուրանկյուն,բութանկյուն,տարակողմ,հավասարակողմ,հավասարասրուն եռանկյունները: Կարողանում է դրանք պատկերել գծագրով և նշանակել

7
Գիտի եռանկյունների հավասարության հայտանիշները,ուղղանկյուն եռանկյունների  հավասարության հայտանիշները և հատկությունները:
Կարողանում է դրանք ձևակերպել և կիրառել խնդիրներ լուծելիս

8
Գիտի հատվածի միջնուղղայացի և անկյան կիսորդի հատկությունները,
կարողանում է լածել կառուցման խնդիրներ կարկինով և քանոնով,տալ անհրաժեշտ հիմնավորումներ

9
Կարողանում է եռանկյան հետ կապված հատկությունները սահմանել, հատկությունները,հայտանիշները,թեորեմները ապացուցել և ըստ անհրաժեշտության կիրառել տարբեր իրադրություններում


10
Ցուցաբերում է ուսումնասիրված նյութի խորը և հիմնավոր իմացություն, ստեղծագործական մոտեցում,ոչ ստանդարտ խնդիրներ լուծելու և եզրակացություններ կատարելու ունակություն  

No comments:

Post a Comment