Tuesday, April 10, 2012

Ֆիզիկա


Լաբորատոր աշխատանքի գնահատման սանդղակ
10
Կարողանում է լուծել ոչ ստանդարտ փորձնական խնդիր համապատասխան թեմայով:
9
Կարողանում է ինքնուրույն պլանավորել, կատարել և ամփոփել փորձը, որոշել չափման սխալը:
8
Փորձի նպատակը փոխելու դեպքում կարողանում է կռահելսպասվող արդյունքը:
7
Աշակերտը կարողանում է բացատրել, թե ինչու է փորձի արդյունքը որոշ չափով տարբերվում սպասվող արդյունքից: Կարողանում է որոշել չափման սխալը:
6
ՈՒնակ է վերլուծել   փորձի արդյունքները, համեմատել դրանք օրենքից սպասվող արդյունքի հետ:
5
ՈՒնի սարքից օգտվելու կարողություն, որոշում է մեկ բաժանման և չափվող մեծության արժեքը:
4
Պատկերացնում է փորձի ընթացքը, բայց չի կարողանում որոշել մեկ բաժանման և չափվող մեծության արժեքները:
3
Կարող է օգտվել չափիչ սարքերից, բայց չի պատկերացնում ինչպես կարելի է ստուգել:
2
Գիտի օրենքի բանաձևը, բայց չի պատկերացնում ինչպես կարելի է ստուգել փորձով: Չունի չափիչ սարքերից օգտվելու հմտություն:
1
Չի ցուցաբերում ոչ մի նախաձեռնություն:










Ռեֆերատի գնահատման սանդղակ
10
Կարողանում է ռեֆերատի նյութը կիրառել ոչ ստանդարտ խնդիրների լուծման մեջ:
9
Կարողանում է պարզաբանել ռեֆերատի բուն էությունը և ինքնուրույն բերել նմանատիպ օրինակ:
8
Կարողանում է ռեֆերատի նյութն օգտագործել բնության երևույթները նկարագրելու և բացատրելու համար:
7
ՈՒնի ռեֆերատից ստացված գիտելիքները ֆիզիկայի բնագավառում օգտագործելու կարողություն:
6
Կարողանում է ռեֆերատի բուն նպատակը կիրառել ֆիզիկայի բնագավառում բազմաթիվ փորձեր լուսաբանելու համար:
5
ՈՒնակ է պարզաբանել ռեֆերատի բուն էությունը:
4
ՈՒնի ռեֆերատի առաջնային և երկրորդային խնդիրները տարբերակելու ունակություն:
3
Կարողանում է առանձնացնել ռեֆերատի առանցքային հարցերը:
2
ՈՒնի ռեֆերատ գրելու կարողություն:
1
Չի ցուցաբերում ոչ մի նախաձեռնություն:

No comments:

Post a Comment